Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Արթուր Վանեցյան. Պայքարելու ենք մինչև ազատվենք այս իշխանությունից

Արթուր Վանեցյան. Պայքարելու ենք մինչև ազատվենք այս իշխանությունից
16.01.2021 | 21:06

Մենք իրականացնելու ենք մեր գործողությունները՝ նախատեսված միջոցառումների պլանով՝ լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից», - ասաց նա։

Վանեցյանը նշեց, թե իրենց հայտարարած օրակարգի շուրջ գործողություններ են իրականացնելու։ «Մեր քաղաքացին չի կարողանում հանգիստ քնել, առաջիկայում սպասվող լրջագույն տնտեսական ճգնաժամ ունենք, ունենք շատ վատ հարաբերություններ արտաքին քաղաքականության ոլորտում գրեթե մեր բոլոր ռազմավարական դաշնակիցների հետ, դրա մասին ոչ մեկ չի խոսում, խոսում են ինչ-որ անհեթեթ տեղեկությունների մասին», - ասաց նա։

Դիտվել է՝ 2870

Մեկնաբանություններ